Սպորտ

Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր Մ17 տարեկան տղաների մրցապայքարում մեդալակիր է դարձել 49 կգ քաշային Ժորա Գրիգորյանը:

Հայ ծանրորդը երկամարտի 225 կգ (100+125) արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Ժուրա Գրիգորյանը փոքր բրոնզե և ոսկե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: