Հասարակություն

Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ խորհրդակցել է խորհրդարանական 2 խմբակցությունների («Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ»,- խմբ.) հետ:

«Իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու, իմպիչմենթի գործընթաց սկսելու», ասել է նա և հայտարարել, որ վաղվանից, առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ։

Սրբազանը նաև հայտարարել է, որ գիշերը մնալու է Հանրապետության հրապարակում։

«Գիշերվա համար այստեղ որոշակի զբաղմունքներ կլինեն։ Ինչքան մարդ ցանկանում է մնալ, թող մնա։ Ովքեր ուզում են հեռանալ, թող գնան։ Հավես չունեմ ամիսներով փողոցներով պտտվելու, 7-10 օր ամենաշատը։ Խոստանում եմ ձեզ։ Կոնկրետ գործողություններ կանենք»,- ասել է Գալստանյանը։