Հասարակություն

Լցակայանում 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում  (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3) արձանագրվել է խախտում։ 

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր: Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության: