Հասարակություն

Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհի է մահացել

Օրերս Երևանի Վահան Զատիկյանի անվ․ թ․90 հիմնական դպրոցում 7-րդ դասարանի աշակերտուհի է մահացել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ ապրիլի 29-ին, ժ.16։17-ին, այս բովանդակությամբ հաղորդում է ստացվել, որը կազմված փաստաթղթերով փոխանցվել է քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (հանկարծամահություն). «Իրականացվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները էական նշանակություն կունենան գործի ելքը որոշելու, իրավական գնահատականներ տալու առումով։ Համակողմանի քննությամբ կպարզվեն մահվան պատճառները, դեպքին նախորդած շրջանի իրողությունները»։

Հայկ Մագոյան