Հասարակություն

Սանոսյանը և Հունաստանի դեսպանը ավիացիոն ոլորտին վերաբերող համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարնսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ 

Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի միջև առաջիկայում սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։