Հասարակություն

«Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար՝ նոր սեզոնի մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին, որտեղ 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։