Հասարակություն

«Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ». ՀՌԱ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՌԱ նախագահ Տիգրան Հակոբյանը ասել է, որ միջազգային հեռուստաընկերությունները գործում են միջկառավարական պայմանագրի համաձայն, և հանձնաժողովի լիազորությունները մշտադիտարկումների արդյունքում տեղեկանք կազմելն ու ԲՏԱ նախարարություն ուղարկելն է․

«Ցավոք, մինչև վերջերս մեր ահազանգերի, զեկույցների վրա նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա սկսեց դարձնել, և գիտեք՝ Սոլովյովի հաղորդման վերաբերյալ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ռուսական կողմի հետ, և եթե չեմ սխալվում, շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ռուսական այլ բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական։ Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,- ասել է նա։ 

Ըստ Հակոբյանի՝ «հայկական» կամ «հակահայկական» եզրույթները շատ հեղհեղուկ են, և պետք է խոսել Հայաստանի օրենսդրությունը խախտելու դեպքերի մասին. «Հակահայկականությունը սուբյեկտիվ կատեգորիա է, իրավական նորմ չէ։ Նրանք շատ ժամանակ խախտում են օրենքը՝ բռնության կոչ են տարածում, պատերազմի հրահրում։ Նման բաների վրա պետք է ուշադրություն դարձնենք»։