Հասարակություն

Պատգամավորը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարությունների ժամին ներողություն է խնդրել ալբանացիներից՝ ասելով, որ նրանց դեմ ոչինչ չունի, որ Հայաստանում էլ կան ալբանացիներ, որոնց սակայն, չի վերաբերվում իր ելույթը։ Ալեքսանյանը ԱԺ-ում միացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտնի երկխոսության տեսանյութը, որտեղ Քոչարյանը Տեր–Պետրոսյանի դիտարկմանը՝ «որ ասում եմ, չէ՝ հայ չես, չես հավատում», կատակով պատասխանում է. «Ալբանացի եմ»։

Նա նաև նշել է, որ եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդը «շատ համը հանի, էն առյուծի վրա որ նկար ունի, էդ առյուծի վրա թարս նստացնելու ենք ու ուղարկենք այնտեղ, որտեղից եկել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։