Հասարակություն

Պապոյանը հանդիպել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Քննարկվել են միության հետ համագործակցության ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանը, արտահանման և ներմուծման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել առկա խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, նաև ողջունել են Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում։