Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։