Հասարակություն

Հիմնական դպրոցը կավարտի 35.3 հազար, իսկ 12-րդ դասարանը՝ 19.9 հազար աշակերտ

«Այս տարի հիմնական դպրոցը ավարտելու է շուրջ 35300 սովորող, իսկ 12-րդ դասարանը ավարտելու է 19900 սովորող»,- տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով, վերջին դասի արարողությունը պլանավորովում է մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում, մայիս 26-ին՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։

Փոխնախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին. «Արդեն իսկ բացվել են կամավոր ատեստավորման հայտերը։ Մեր ուսուցիչները մինչև հուլիսի 15-ը կամավոր ատեստավորման համար կարող են հայտագրվել»,- ասել է նա՝ հավելելով,- «Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները։»