Հասարակություն

Երևանում ականանման առարկա է հայտնաբերվել․ Shamshyan.com (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։

 Աղբյուրի փոխանցմամբ՝ վերոնշյալ վայր է ժամանել ՀՀ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և սակրավորական ջոկատը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում հերթապահություն է իրականացնում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։