Հասարակություն

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի ընտանիքից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի քննությունը

Մեկնարկել է գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստը։ Դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել նաև ավելի քան 700 միլիոն դրամ, որը ևս ապօրինի ծագման է համարում։ 

Հիշեցնենք, դատախազությունը 2022թ. հուլիսն հայտարարեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ: