Հասարակություն

Մարտի 15-ին կլինեն մանկավարժների թեստավորման ուղեցույցները

Կառավարությունը հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս կարգի հաստատումից հետո արտադպրոցական հաստատությունների մանկավարժները հնարավորություն են ունենալու դիմել՝ կամավոր ատեստավորվելու։

Նախարարը նշել է, որ զուգահեռ իրականացվել են թեստերի մշակման աշխատանքներ. «Մարտի 15-ին կլինեն ուղեցույցները, որ ոլորտում աշխատողներին կտան պատկերացում թեստերի, առաջադրանքների նմուշների վերաբերյալ»։