Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցելու են Գրիգորի Խաչատուրովին

Այս պահին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով. այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։