Հասարակություն

Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ

ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։