Հասարակություն

Մասիսում տուն է այրվել

Հունվարի 20-ին, ժամը 11։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել` 12:17-ին: Այրվել են էլեկտրական մալուխներ և տան տանիքի 1 քմ հատվածը:

Հետևեք մեզ Telegram-ում։