Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Երևանում է

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանից։

Ավելի վաղ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ այս կապակցությամբ գրել էր թվիթերյան իր էջում. «Ուրախ էի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ այսօր առավոտյան Հայաստան կատարած այցի ընթացքում հակիրճ ներկայացնել նրան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը՝ դրա խորը քննարկմամբ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում։