Հասարակություն

Բուժման նպատակով Հայաստան տեղափոխվածներից մեկը վերադարձել է Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը վերադարձել է Արցախ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ 

Նա տեղեկացրեց, որ բուժառուն Հայաստան էր տեղափոխվել երկու ուղեկցողի հետ։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Արցախից բուժման նպատակով մինչ այս պահը 29 քաղաքացի է տեղափոխվել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ։ 28 պացիենտներ շարունակում են բուժումը։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։