Հասարակություն

Մեքենան բախվել է բեռնատարի կցորդիչին. վարորդը մահացել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կայանված բեռնատարի կցորդիչին: Վարորդը՝ 68-ամյա Հրաչիկ Կարապետյանը, մահացել է:


Կատարվում է նախաքննություն: