Հասարակություն

Այսօր 7 ժամով կհոսանքազրկվի Դիլիջանի թունելը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ն, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է։ Իրականացվելու են պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Դեպարտամենտը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։