Հասարակություն

«Սուրմալու»-ի կիսաքանդ պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր․ ՀՀ ԱՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նշվում է, որ նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Կա 3 տուժած։