Հասարակություն

Դեսպանների՝ Ջերմուկ այցելությունից հետո սահմանային իրավիճակը լարվելու մասին լուրերը սուտ են

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերը, թե ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների՝ Ջերմուկ այցելությունից հետո լարվել է սահմանային իրադրությունը։

«Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։