Հասարակություն

Գեղարքունիքի մարզում ժամը 20։00-ից էական միջադեպեր չեն արձանագրվել

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, մարզում էական միջադեպեր չեն արձանագրվել։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։

Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»։