Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ:

Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-ին, 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ: