Քաղաքական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս

Ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը: