Սպորտ

Ռուսաստանի գեղասահքի թիմը դեռ չի ստացել օլիմպիական ոսկե մեդալները

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը դեռևս չի ստացել գեղասահքի թիմային հաշվարկում նվաճած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները։

Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավաբանական խնդիրներ ունեն: