Մամուլ

Միայն մեկ դատավոր է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով՝ միայն 1 հոգի է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 հոգի, միավորների անցողիկ շեմը եղել է 80-ը, և միայն մեկ հոգի՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն է կարողացել հատել անցողիկ շեմը, նա ստացել է 86 միավոր։ Ամենացածր ստացած մասնակիցը հավաքել է 30 միավոր։

Նշենք, որ հավակնորդները 5 օր ժամանակ ունեն քննության արդյունքները բողոքարկելու համար, և չի բացառվում, որ բողոքարկումից հետո ոմանց միավորներն ավելանան, և նրանք ներառվեն դատավորների ցուցակում»։