Մամուլ

Արթուր Վանեցյանի եղբայրը ՌԴ-ում նոր գործարան է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական մամուլը գրեց հերթական բազմամիլիոնանոց գործարքի մասին։ Այս անգամ խոսքը Bunge ագրոարդյունաբերական ընկերության մասին էր, որին պատկանում է Oleyna հայտնի ապրանքանիշը, անգամ Հսյաստանում այս ձեթը հայտնի է, վաճառվում է ցանկացած խանութում: 

Նման գործարքները վերջին շրջանում բազմաթիվ են, արևմտյան ընկերությունները, սանկցիաներով պայմանավորված, լքում են ռուսական շուկան, իսկ ռուսական ընկերությունները ՌԴ իշխանությունների աջակցությամբ գնում են նրանց ակտիվները: Այս գործարքը հետաքրքիր չէր լինի, եթե հաղորդագրության մեջ չլիներ նոր գնորդի անունը։ Պարզվում է Bunge յուղամշակման բիզնեսը վաճառվել է Exoil Group-ին, որի վերահսկիչ բաժնետերը Կարեն Վանեցյանն է՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարազատ եղբայրը»: