Քաղաքական

ՀԱՊԿ-ը տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին

ՀԱՊԿ-ում TACC-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ տեղյակ են ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։

«Սա նորություն չէ, մենք տեղյակ ենք»,- ասել է աղբյուրը և հավելել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ։ 

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։