Քաղաքական

«Մենք գիտենք Հայաստանում գործող գործակալական ցանցերի մասին». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2020թ․ հետո տասնյակ մարդիկ են ձերբակալվել և կալանավորվել պետական դավաճանության մեղադրանքով. «Ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»։

Ըստ նրա՝ կան դեպքեր, որ գիտեն՝ մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմ. «Մենք գիտենք Հայաստանում գործակալական ցանցերի մասին։ Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ այդ ցանցերը չեն ձերբակալվում, ինչպես նախկինում։ Որ այդ գործակալական ցանցերը բացահայտվել ու կալանավորվել են, ձեզ թվում է՝ մի՞ օրում է տեղի ունեցել։ Ոչ, մեկ օրում չի տեղի ունեցել, հստակ ընթացակարգով է գնում։ Երբ կա կասկած, կասկածը ստուգվում է, երբ կասկածը հիմնավորող փաստեր են ի հայտ գալիս, արդեն աշխատանք է տարվում ապացուցման շեմի մասին»։