Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը մեկնելու է Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, նաև՝ երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ։

«ՌԴ հետ օրակարգը շատ բազմազան է, և այս ընթացքում կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել է։ Մենք երբեք այն կարծիքի չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվել են բարձրաձայնվելու համար։ Այդ հարցերը բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով»,- ասել է նա։