Քաղաքական

«Նախորդ տարի մայիսի 9–ի միջոցառումներին մասնակցել եմ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու մասին հարցին ի պատասխան՝ նշել է. «Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, թե ամեն տարի պետք է մասնակել։ Ես չեմ էլ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը։ Չեք կարծու՞մ, որ մի քիչ տարօրինակ կլինի, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցի մայիսի 9-ի շքերթին»։