Քաղաքական

«Իսկ որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ինչ-որ անօրինական բան անել». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հավանականությանը․ «Իսկ որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ինչ-որ անօրինական բան անել, որ այդպես միանգամից բիրտ ուժի թեման է բերվում»,- ասել է նա։ 

Անդրադառնալով հրաժարական տալու հավանականությանը՝ ասել է. «Ես տվել եմ հրաժարական, ընդ որում՝ մի քանի անգամ։ Մի քիչ անլուրջ է․ պատկերացրեք վարչապետի, որն անընդհատ հրաժարական է տալիս։ Դա անլուրջ է»։

Նա ասել է, թե քաղաքական պրոցեսներ են ընթանում երկրում. «Այդ պրոցեսների մեջ կա մի կարևոր վճռորոշ բան, որ երբեք չպետք է սասանվի՝ ժողովրդի ձայնի վճռական նշանակությունը երբեք որևէ տեղ չի կարող նսեմացվել»։