Քաղաքական

Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիրը։