Քաղաքական

«Ես քաղաքական պահանջ չեմ լսել». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից երթի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Երևան իրականացվող երթին։ Նա ասել է, որ հարգանքով է վերաբերվում քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն և համաձայն չեն իրենց հետ. «Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելն է։ Չգիտեմ»։

Նա նշել է, որ հայտարարվել է միայն միակողմանի զիջումների կասեցման մասին. «Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է»։

Հարցին՝ իշխանափոխություն կարո՞ղ է տեղի ունենալ, ԱԺ նախագահը նշել է. «Իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որ տեղի է ունենալու 2026թ․»։

Նա նաև հարց է հնչեցրել. «Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ մենք արել ենք։ Ու նույնը փորձել տարբեր դերակատարներով կրնկնել։ Հասկացանք, նոր բան մտածեք։ Մեկ ա՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին բերելու են, ցույց տան, ասելու են՝ էսա, էս են էդ մարդիկ»։

Ըստ Սիմոնյանի՝ նույն դերակատարները ամեն անգամ գնում, ուրիշ դեմքով գալիս են. «Նախկին դերակատարները գալիս, ասում են՝ հիմա էս ձև փորձենք»։