Քաղաքական

«Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ այսօր աչք ենք փակում երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ, նրան 90%-ով դատապարտում ենք աղքատության. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ուսուցիչների հարցում սկզբունք պետք է ձևավորվի. «Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան՝ 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Սա ինչի՞ մասին է. անտրամաբանական, անազնիվ կոմպրոմիսի մասին։ Ո՞նց կարող է մարդը մի ամիս աշխատել ու ասել՝ նորմալ է։ Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա՝ շատ տեղերում ուսուցչի աշխատանքն ընկալվում է «էնքան որ տնից դուրս գան»։ Բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է»։