Քաղաքական

«Մարդկանց թվում է՝ միայն պետությունը, կառավարությունն ու պաշտոնյաներն են անարդյունավետ ծախս անում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մարդկանց կոչ է արել վերլուծել իրենց արած ծախսերը․

«Հետո պարզեն, թե ինչքան ծախս կա, որ կարող էին չանել, բայց արել են, ինչքան ապրանք են ձեռք բերել, որ հետո պետք չի եկել, կամ մեկ անգամ օգտագործել են, ու տասնյակ տարիներով դարակում մնացել է, կամ խմիչքն է ավելացել։ Կամ մեզնից յուրաքանչյուրը՝ տանը հյուր ենք հրավիրում 7-10 հոգուց ավելի, հետո տեսնում ենք, ասում ենք՝ էս մի բանը շատ էինք վերցրել, էն մի բանը պետք չէր վերցնել՝ հյուրերին առանձնապես դուր չեկավ։ Դա անարդյունավետ ծախսի շատ պարզ օրինակ է, որովհետև խոսում են մարդիկ, մարդկանց թվում է, թե միայն պետությունը, կառավարությունն ու պաշտոնյաներն են անարդյունավետ ծախս անում»: