Քաղաքական

«Մեր շատ քաղաքացիներ նախընտրում են ջրաչափերի վրա մագնիս դնել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հիշեց ռուս բլոգերի, որը պատմել էր, թե ինչպես է զարմացել՝ տեսնելով, թե Գերմանիայի համալսարանի ուսանողներն ինչպես են լվացվում։

«Չե՞մ պատմել կառավարության նիստում: Ռուսաստանցի բլոգեր էր, ասում էր՝ ամիսներով ուսումնասիրել է և նկատել, որ ուսանողները լվացվելիս ձեռքերն օճառելու ժամանակ ջուրը փակում են: Չի տեսել մի հոգու, որ ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը բաց պահի:

Պատկերացրիք, չէ՞, աշխատում է ոչ մի կաթիլ ջուր ավել չօգտագործել: Իսկ մենք, որ մի հատ լավ չխշշա, մի 300 լիտր ատամները լվանալու ժամանակ չօգտագործենք, չի լինի: Սա մենթալիտետ է, որը ձևավորվել է մանկապարտեզում, դպրոցում և աշխատանքային հարաբերությունների մեջ: Լավ հիշեցի: Մեր շատ քաղաքացիներ էլ նախընտրում են ջրաչափերի վրա մագնիս դնել: Մինչդեռ կարելի է նույն էֆեկտին հասնել: Սա ուրիշի մասին չէ, սա մեր մասին է: Էնպես չէ, որ ես առավոտյան լվացվելիս ծորակը փակել եմ»,- պատմել է նա։