Քաղաքական

«Սահմաններն ամբողջական վերարտադրեք, որ հարցն ամբողջական լուծվի». Ռուստամյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է իշխանությունների հայտարարություններին, թե իրենք ոչ թե սահմանազատում ու սահմանագծում են անում, այլ՝ վերարտադրում եղածը.

«Մի պարզ հարց է առաջանում․ եթե այդ սահմանները կան, ինչո՞ւ եք վերարտադրում ու վերականգնում հենց այդ հատվածում։ Բա ամբողջական վերարտադրեք, որ ամբողջական էլ հարցը լուծվի»,- ասել է նա՝ հավելելով, որ հատվածական սահմանազատումը միջազգային պրակտիկայում գոյություն չունի. «Դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը, և դուք դա չեք էլ թաքցնում։ Ասում եք՝ եթե սա չանենք, նոր սպառնալիքներ կառաջանա Հայաստանի կատմամբ»։