Քաղաքական

«Կիրանց գյուղի բնակիչների պահանջը մեկն է». Գեղամ Նազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, թե չի կարելի հոգեբանական կտտանքների ենթարկել սահմանամերձ բնակիչներին. «Կիրանց գյուղի բնակիչների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը»։

Ըստ Նազարյանի, Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե ՀՀ տարածքից ոչ մի թիզ հող չի հանձնվելու Ադրբեջանին. «Կիրանցեցիները նույնն են պահանջում, որովհետև այսօր վտանգ կա, որ իրենց օրինական, կադաստրով տրված հողը, որ միշտ՝ տասնամյակներով, սովետական Հայաստանի տարիներին, դրանից առաջ՝ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, եղել է իրենց պապի սեփականությունը, մնա իրենց։ Կիրանց գյուղի բնակիչների պահանջը սա է»,- ասել է նա։