Քաղաքական

«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 4. իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն» վերտառությամբ տեսանյութ։

Նրա խոսքով, ինքնիշխանության կարևոր բաղադրիչն է, երբ քաղաքացիներն են որոշում իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակը. «Սա է ինքնիշխանությունը, որ ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդն ինչ իրավունքներ և պարտականություններ ունի, այլ՝ ժողովուրդն ինքն է որոշում»։

Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման գործընթացից. «Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կոնկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», - ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։