Քաղաքական

ՌԴ-ն չի կարողացել իրականացնել իր պնդումը. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե ԱՄՆ գործընկերները բավականին շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ 

«Մենք շատ ինտենսիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ: ՀՀ պատմության մեջ երբեք նման ինտենսիվ համագործակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ: Այս իմաստով մենք ընդունում ենք մեր ցանկացած գործընկեր պետության աջակցությունը: ՀՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորիս շուտ կարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա:

Ըստ Հովհաննիսյանի, «շուտ» հասկացությունը պայմանական է. «ՌԴ-ի կողմից եղել է առաջարկ, որպեսզի ԼՂ-ի հարցի լուծումը թողնվի սերունդներին, այսինքն՝ պահպանվի ստատուս քվոն: Մենք հրապարակային համաձայնել ենք, դրանից հետո ՌԴ-ն չի կարողացել իրականացնել իր պնդումը: Կարծում եմ՝ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով»,- ասել է նա։