Քաղաքական

Մոսկվայում կքննարկվի ԵՄ դիտորդների տեղակայման հարցը

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ ՌԴ արձագանքին։

Ըստ փոխնախարարի, ՌԴ զգացմունքային արձագանքին բոլորը տեղյակ են. «Հարցը քննարկվում է գործընկերների հետ, գիտեք՝ շուտով ԱԳ նախարարն այցելելու է Մոսկվա, և այդ հարցն այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»։