Քաղաքական

«2022թ. դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի». վարչապետ (ՏԵՍՆԱՅՈՒԹ)

ԱԺ է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերին ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիան, ՀՀ տարածքների օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա. «Այսուհանդերձ, 2022թ. դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։ Արդյունքում, 2022թ. ամփոփվել է վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12.6% տնտեսական աճով»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով սոցիալ-տնտեսական ցուցանիշներ։