Քաղաքական

Պետք է հեղափոխությունն ավելի հեղափոխական լիներ. Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համակրում է «Հանուն հանրապետության» կուսակցությանը և մարտի 4-ին մասնակցում էր կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին:

«Կա թե՛ քաղաքական ծրագրի հետ իմ համակրանքը, թե՛ մարդկային հարաբերությունները՝ մարդկային և դրական։ Նրանց նպատակները օրակարգային են, հարկավոր է ջանքեր թափել»,- ասաց Արշակյանը։

Դիտարկմանը, թե իշխանություններն իրենցից հասանելիքը չեն անում ռուսական ազդեցությունից կտրվելու համար, Արշակյանը նկատեց, որ հենց իշխանությունն է հայտարարում այդ մասին. «Ես կարծում եմ՝ դա ՀՀ պրոբլեմն է, հեղափոխությունը դանդաղում է կամ թերանում է, պետք է հեղափոխությունն ավելի հեղափոխական լիներ։ Փոխել ամեն ինչ, այն ամենը, ինչ խանգարում էր մեր երկրի զարգացմանը և հանգեցրեց այսօրվա տկարությանը»։