Քաղաքական

Չպետք է գնալ նման զիջումների. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։

«Զիջում, որևէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները կարող են իրականացնել ԼՂ մուտք ու ելքի նկատմամբ հսկողական գործառույթներ, նշանակում է, որ մենք դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին և եղբայրներին: Չպետք է գնալ նման զիջումների»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:

Ըստ նրա՝ պետք է խստացվեն Միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում պահանջները: