Քաղաքական

Հաջորդ շաբաթ ԵՄ-ը Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Հաջորդ շաբաթ ԵՄ-ը Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն՝ նպաստելով խաղաղությանն ու կայունությանը:

Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

«Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և կզարգացնենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժը,- գրել է նա: