Քաղաքական

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը

Նախարար Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի հետ։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2022 թվականին փոխադարձ առևտրում արձանագրված հաջողությունները։ Մասնավորապես կարևորվել է, որ 2022 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։ Քննարկվել են երկու երկրների ֆինանսական համակարգերի ակտիվ համագործակցությանը և տնտեսության տարբեր ճյուղերում մի շարք խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ։