Քաղաքական

ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներից. «Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որ կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա սցենարն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նման սցենար), այլ իսկապես նշանակի տևական խաղաղություն»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ խաղաղության հաստատման պայմանագիրը, որ տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, հայկական կողմը պատրաստ է ստորագրել. «Հաստատում եմ այդպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու՝ մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը։ Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»։